Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ

08.05.2025 11:50
935

Հարգելի երկրապահներ, մայիսի 8-ը Երկրապահի օրն է, ուստի սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Երկրապահ կամավորականների օրվա և Երկրապահ կամավորականների միության ստեղծման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։

Կառույց, որը 1990-ական թվականների Արցախյան ազատամարտի օրերին անուրանալի ավանդ ունեցավ և իր մեծ փորձով դարձավ մեր նորանկախ հանրապետության, նորաստեղծ բանակի ամուր հենասյունը։

Ինչպես ասել է Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը. "Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային"։

Սպարապետի վերոնշյալ բոլոր տողերում դուք կաք ձեր գործով և նվիրվածությամբ։

Դուք դա ապացուցել եք թե՛ 1990-ականների, թե՛ 2016 թ-ի քառօրյա, թե՛ 2020 թ-ի քառասունչորսօրյա պատերազմների և ամենատարբեր ռազմական էսկալացիաների ժամանակ։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Քաջարանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի կամավորականներին, ովքեր այսօր էլ, հանուն հայրենիքի միշտ պատրաստ են դառնալ մի բռունցք։

Փառք ու պատիվ և խոնարհում՝ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների հիշատակին։

Այսօր էլ վերագնահատելով կառույցի պատմությունը՝ մաղթում եմ ձեզ անսպառ ուժ, եռանդ, առողջություն և ընտանեկան երջանկություն։

Շնորհավոր տոնդ, Երկրապահ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40