«ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024» ԲԱԿԱՅԻՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

05.02.2024 10:38
902

Քաջարանի մարզահամալիրում կայացավ "Քաջարան համայնքի ղեկավարի գավաթ 2024" բակային մինի ֆուտբոլի մրցաշարը, որը կազմակերպվել էր Քաջարանի համայնքապետարանի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի կողմից՝ բաժնի առաջատար մասնագետ Գարեգին Ստեփանյանի նախաձեռնությամբ և Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի բարձր հովանու ներքո ու հետևյալ մրցավարական կազմով՝ գլխավոր մարզիչ՝ Գարեգին Ստեփանյան, օգնականներ՝ Գոռ Առաքելյան և Դավիթ Մանգասարյան։

Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝

1-ին տեղ՝ Բակունցի փ․-ի հավաքական

2-րդ տեղ՝ Աբովյան փ․-ի հավաքական

3-րդ տեղ՝ Շահումյան փ․-ի հավաքական։

Հաղթող երեք թիմերն էլ համայնքի ղեկավարի կողմից արժանացան մեդալների, պատվոգրերի, դրամական պարգևների և գավաթի։

Մրցաշարի "Լավագույն խաղացող" անվանակարգին արժանացավ Գոռ Գևորգյանը, "Լավագույն ռմբարկու" անվանակարգին՝ Ալեն Ստեփանյանը, իսկ "Լավագույն դարպասապահ" անվանակարգին՝ Արամ Նավասարդյանը։ Վերջիններս նույնպես համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների։

Շնորհակալություն Քաջարանի համայնքապետարանի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի մասնագետներին` գլխավորությամբ բաժնի պետ Գայանե Համազասպյանի` մրցաշարի արարողակարգի ու մրցանակաբաշխության կազմակերպչական ընթացքին գործուն աջակցության համար և Քաջարանի մարզահամալիրի աշխատակազմին։

Հատուկ շնորհակալություն քաջարանցիներին և սպորտասեր հասարակությանը՝ մրցաշարի ողջ ընթացքում իրենց ներկայությամբ ցուցաբերած ակտիվության համար։

 

Քաջարանի համայնքապետարան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22