Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի շնորհավորանքը Մայիսի 9-ի կապակցությամբ

09.05.2023 09:52
776

Հարգարժան հայրենակիցներ, սիրելի քաջարանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ և Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձերի կապակցությամբ:

Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում:
Պատերազմի առաջին օրերից սկսած՝ մեր ժողովուրդը այլ ժողովուրդների հետ մեկտեղ ևս կրեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունը: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև հայ ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների` մարշալների, ադմիրալների, գեներալների, հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոսների, յոթ տասնյակ մարտական շքանշանակիրների ու մեդալակիրների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ: Աշխարհասփյուռ հայությունը ևս՝ դաշնակից երկրների բանակներում ու դիմադրական շարժումներում, իր հերոսական պայքարով քայլ առ քայլ մոտեցրեց Հաղթանակի ու խաղաղության օրը:

Հայրենական մեծ պատերազմում իրենց մեծ մասնակցությունն ունեցան նաև բազմաթիվ քաջարանցիներ՝ ոմանք չվերադարձան պատերազմից, շատերը վերադարձան սահմանափակ կարողություններով, որոշներն էլ հաղթական շքանշաններով և մեդալներով՝ շարունակելով շենացնել հանքարդյունաբերական կենտրոն Քաջարան քաղաքը։ Այսօր Քաջարանում Հայրենական մեծ պատերազմի միակ կենդանի վկան՝ Քաջարանի պատվավոր քաղաքացի, 100 ամյա Արշալույս Հովհաննեսի Թադևոսյանն է՝ ով քաջարանցի վետերանների կենդանի մարմնավորումն է․ Փառք ու պատիվ նրանց բոլորին։

Երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասերից մեկն այն էր, որ այսօր էլ աշխարհի բոլոր ժողովուրդները և խաղաղ կամքի տեր մարդիկ պետք է միավորեն իրենց ուժերը մարդկությանն սպառնացող արդի վտանգների՝ բոլոր տեսակի բռնությունների, ազգային ու ռասայական խտրականությունների, պատերազմների, ցեղասպանությունների, ահաբեկչությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարում:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ավելի արժևորվեց, երբ 1992 թվականի նույն օրը ազատագրվեց Շուշին, որը դարձավ Հայոց պատմության փառավոր էջերից՝ նոր հերոսներով և ազգի նվիրյալներով: Փառք ու պատիվ նրանց և խոնարհումս Շուշիի ազատագրման ժամանակ մարտիրոսված մեր հայորդիների հիշատակին:

Հարգելի հայրենակիցներ,
Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերանների անձնվիրության և սխրանքի գնահատումը, հայրենիքի փրկության համար Արցախյան բոլոր պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև խոնարհումը մեզ նաև պարտավորեցնում է արժանիորեն շարունակել Հայոց պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչը մեր տարածքային ամբողջականության պահպանման և պատմության մեջ նոր հաղթանակներ կերտելու գրավականն է:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն և երկարակեցություն: Ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40