Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ

28.01.2026 16:59
443

Հարգելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ: Բանակ, որը ստեղծվեց հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ ու դարձավ նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը:

Հայոց բանակը 1990–ական թվականներից մինչև այսօր անցել է բազմաթիվ փորձությունների միջով, ունեցել է փառավոր հաջողություններ և ցավալի անհաջողություններ։ Եվ այսօր, մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա և միասնական աշխատանքի արդյունքն ու սրբազան պարտքը պետք է լինի՝ հետևողականորեն բարձրացնել Հայոց բանակի մարտունակությունը և այն դարձնել ավելի արդիական ու ավելի ուժեղ:

Մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են՝ բանակն ու կրթությունը, և այդ իսկ պատճառով մենք պետք է ունենանք կրթված ու հայրենիքի պաշտպանության համար կազմակերպված ու կարգապահ քաղաքացի։

Տոնական այս օրը մենք խոնարհվում ենք մեր բոլոր այն ազատամարտիկների, կամավորների, զինվորների և սպաների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի և ժողովրդի։

Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին:

Հայոց բանակի 34-ամյա հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր զինվորականներին, երկրապահ կամավորականներին՝ շարքայինից մինչև սպայական կազմ, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում:

Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին և մեր թիկնունքն անառիկ պահող հայորդիներին:

Հավերժ փա´ռք քեզ, փառ՛ք քո փառապանծ ուղին կերտած մեր բոլոր հերոսներին՝ ողջ թե նահատակված:

Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40