Քաջարանում անչափահասը դանակահարել է հասակակցին. հարուցվել է քրեական գործ

18.05.2018 11:26
1760

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քաջարան քաղաքում անչափահասի դանակահարության դեպքի առթիվ. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. մայիսի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում,  կտրած-ծակած վնասվածքով «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Քաջարանի անչափահաս բնակիչը՝ ծնված 2002թ.: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նրա մոտ ախտորոշվել են «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստոծանու վնասվածքով, փայծաղի վնասվածքով, փայծաղի վնասում, ենթաստամոքսային գեղձի պոչի վնասում, պլեւրալ եւ ներորովայնային արյունահոսություն» վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, անչափահասը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անչափահասը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է դեպքի օրը Քաջարան քաղաքի փողոցներից մեկում անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ նույն քաղաքի մեկ այլ անչափահաս բնակչի (ծնված 2001թ.) կողմից։

2001թ. ծնված պատանին ներգրավվել է որպես կասկածյալ, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողին հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40