Քաղաքական դաշտի ո՞ր բեւեռում է Սյունիքի «ընտրյալը»՝ հանրապետական պատգամավոր Ավետը

29.04.2018 15:43
2841

Մայիսի 1-ին տեղի կունենա Ազգային ժողովի նիստ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության համար:

Ստեղծված ոչ սովորական քաղաքական իրավիճակում շատ կարեւոր է հանրապետական պատգամավորներից յուրաքանչյուրի դիրքորոշումը:

Թիվ 12 ընտրատարածքի ընտրողները, ինչպես նշում են թերթի խմբագրությանը դիմած սյունեցիները, իրավունք ունեն իմանալու իրենց «ընտրյալի» դիրքորոշումը հայոց պետության համար վճռորոշ այս ջրբաժանում:

Եվ ուրեմն՝ մի հարց՝ քաղաքական դաշտի ո՞ր բեւեռում է Ավետ Լավրենտի Սարգսյան պատգամավորը:

Նախկինում, այո կարելի էր թաքնվել, չխոսել, մկան ծակը մտնել ու միշտ էլ հայտնվել հաղթողի կողքին եւ նույնիսկ ուրիշներին դաս տալու կամ հաթաթա տալու վարժանքներ անել. դա կենսակերպ էր դարձել հատկապես Ավետ Սարգսյանի համար, եւ դա լավագույնս էր ստացվում նրա մոտ: Բայց հիմա… Ուրիշ չափորոշիչներ են առաջ քաշվել: Այնպես որ՝ Ավետ Սարգսյանն Ազգային ժողովի առաջիկա նիստին մասնակցելուց եւ քվեարկելուց առաջ պետք է իր ընտրողներին հստակ հայերենով (որքան էլ դժվար է) եւ ոչ երկիմաստ ասի՝ ո՞ր բեւեռում է ինքը եւ ինչո՞ւ է հենց այդ բեւեռում:

Հիշեցնում ենք պատգամավորին՝ այս անգամ անհնարին է լինելու թաքնվելն ու ծպտված մնալը: Ավելի լավ է գոնե ուշացումով՝ վճռական այս պահին, անկեղծանալ ընտրողների հետ եւ ընդմիշտ հրաժարվել քաղաքական ննջեցյալի կարգավիճակից:

Սպասում ենք եւ հետեւում… Այլընտրանքը մանդատը ժամանակից շուտ վայր դնելն է:

 

«Սյունյաց երկիր»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22