Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ու խաղաղության հաստատման գործընթացներին. Զախարովան՝ Ալիևի հակահայկական հայտարարության մասին

10.12.2020 18:20
1195

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությանը Զանգեզուրի, Սևանի և Երևանի մասին:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ իրավիճակը տարածաշրջանում բարդ է, շատ ջանքեր են գործադրվել, որպեսզի այն վերադարձվի խաղաղ հունի, դադարեցվեն մարտական գործողությունները, կողմերը կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սկսվի փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, տարածաշրջանում կյանքի բոլոր ասպարեզներում կարգավորմանն ուղղված պայմաններ ստեղծվեն: Այդ աշխատանքը շատ ջանք է պահանջում, և մենք ելնում ենք այն իրողությունից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ մեծ ջանքեր են գործադրվել, և եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել: Ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է անցնի դրա վրայով», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ճեպազրույցի ընթացքում դիվանագետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությամբ նախատեսված տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջապակման հարցին:

 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40