Քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը. վարչապետ

17.08.2018 20:58
1200

Ի տարբերություն հեղափոխությունից հետո եղած կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսությունը զարգանում է, և արձանագրվում են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ: Այդ մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փորձագետները կարծում էին, թե Հայաստանը մտնելու է տնտեսական անկման փուլ, կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի՝ հնարավոր է լինի աճ և ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ դրան չհետևեց տնտեսական անկում, հակառակը՝ արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիսին, որը հետհեղափոխական առաջին ամիսն էր, գրանցվել է 9,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվանը՝ կազմել է 8,5 տոկոս: Կան բոլոր հիմքերը, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իր վարչապետ ընտրվելուց հետո ամենակարևոր արդյունքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետություն ավելի շատ մարդ է գալիս, քան հեռանում է, ինչն ըստ վարչապետի, կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին շատ կարևոր արդյունք:

«Մայիսից 10-ից օգոստոսի 14-ն ընկած Ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 հազար 986 մարդով ավելի շատ մարդ, քան մեկնողների թիվն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից ավելի էր 6 հազարով, այս տարի եկածների թիվն ավելի է 29 հազարով: Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 հազարով ավելի օտարերկրացի: Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրության աճ: Դրանցում բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները, և այն, որ անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով, փաստում է, որ մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլ նաև բնակարաններ են գնում Երևանում և այլ քաղաքներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը, և ժողովուրդը պիտի անընդհատ հաղթի:

1in.am

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40