Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

10.01.2019 12:41
1451

Օպերայի մերձակայքում գտնվող բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, բայց գործարարներն արդեն անհեթեթ են անվանում այդ գաղափարը։

Երևանի քաղաքապետարանում բուռն քննարկումներ են ընթանում Երևանի կենտրոնում` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մերձակայքում գտնվող բոլոր սրճարաններն ու ռեստորանները քանդելու մասին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։

 

Որոշումը քննարկվում է քաղաքի կանաչապատման նախագծի շրջանակում. քաղաքապետարանը մտադիր է սրճարանների փոխարեն կանաչ գոտի ստեղծել։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Օպերային թատրոնի շուրջ տեղակայված մի քանի հաստատությունների հետ` սրճարանատերերի կարծիքը պարզելու համար։

Սրճարաններից մեկում ասացին, որ քաղաքապետարանի գործողություններն անհեթեթ են, և սխալ է մի որոշումով քանդել զարգացող բիզնեսը, որը ստեղծվել է երկար տարիների քրտնաջան աշխատանքով։ Մեկ այլ ռեստորանում չզարմացան, երբ լսեցին քաղաքապետարանի քննարկումների մասին։ Նրանք խոստովանեցին, որ իրենք էլ են այդ լուրը լսել սեփական աղբյուրներից և պատրաստ են պայքարել այդ որոշման դեմ, եթե ընդունվի։

Մեկ այլ հաստատության տնօրեն Արսեն Մանուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքային իշխանությունն իրավունք ունի պարտադրելու հաստատություններին դադարեցնել աշխատանքը, բայց եթե փոխհատուցում տան սեփականատերերին։

 

«Օրինակ` ես քաղաքապետարանի հետ համաձայնագիր ունեմ, որտեղ նշված է, որ մինչև 2026 թվականը վարձակալության եմ վերցնում տարածքը և բիզնես գործունեություն եմ իրականացնում», – ասաց Մանուկյանը։

Եթե քաղաքապետարանը որոշի քանդել սրճարանը, ինչի իրավունքն ունի, քանի որ տարածքի սեփականատերն է, ապա պարտավոր է փոխհատուցում վճարել նաև Մանուկյանին։ Համաձայնագրի մեջ գրված է, որ փոխհատուցումը վճարվում է համաձայնագիրը միակողմանի խզելու դեպքում։

«90 աշխատող ունեմ։ Ինչպե՞ս են նրանք փոխհատուցելու այդ ամենը` անհասկանալի է։ Ենթադրենք` քանդեն, կանաչապատ տարածք սարքեն, բայց չէ՞ որ իրենց հաշվեկշռի վրա առանց այդ էլ բազմաթիվ այգիներ կան, որոնք տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք։ Ստացվում է` արտասահմանյան ներդրողը ներդրող է, տեղականը` ո՞չ», – վրդովվեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ ամեն կերպ նպաստում է ռեստորանային ոլորտի, բիզնեսի զարգացմանը, ներդրումներ է անում, որոնք կզրոյանան մի նախաձեռնության հետևանքով։

Հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկեն, եթե նման որոշում ընդունվի, Մանուկյանը կատակեց. «Կփակենք փողոցները, «դըմփ–դըմփ–հու» կգոռանք և կտեսնենք, թե ինչ կլինի հետո»։

Իսկ եթե լուրջ, ապա նա չի պատկերացնում, թե ինչպես է քաղաքապետարանը կարող է նման որոշում ընդունել ոչ միայն երկար տարիներ իրականացվող բիզնես նախագծի, այլև քաղաքի բնակիչների շրջանում մեծ պահանջարկ վայելող ժամանցային վայրի վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և լավ ծանրութեթև անեն։



armeniasputnik.am

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11