Քաղաքացիական ակտիվիստները մեղադրում են Քարահունջում պեղումներ իրականացնողներին, մասնագետը հակադարձում է

21.03.2019 19:47
1048

 Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Քարահունջում իրականացվող պեղումները որակում են անօրինական և նշում, որ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին: Պեղումներն իրականացնողները, սակայն, հերքում են նրանց մեղադրանքներն ու իրենց գործողությունները համարում են մասնագիտական չափորոշիչներին համապատասխան:

Մարտի 21-ին հրավիրված ասուլիսում ««Պեղումներ» անվան տակ կատարվող գործողությունների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Արամյանը նշեց, որ պեղումների ժամանակ կիրառվել են գործիքներ՝ քլունգ, բահ, ինչպես նաև պեղումների տարածք է բերվել վերամբարձ կռունկ:

«Մեր քաղաքացիական նախաձեռնությունը ` Քարահունջ աստղադիտարանում 2013 թվականին սկսված պեղումները որակում է որպես հետևողականորեն բարբարոսաբար իրականացվող գործողություն: Այդ պեղումները գալիս են հակադարձելու Պարիս Հերունու գիտական այն բոլոր ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են երեսուն տարիների ընթացքում՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով Քարահունջի և դամբարան, և աստղադիտարան լինելու փաստը: Նույնիսկ հաշվարկված է տարիքը` 7500 և ավելի: Մեր կառուցողական պայքարի տրամաբանական ավարտը դարձավ վարչապետին ուղղված նամակը, որտեղ հստակ տրվում է գնահատական` Աշոտ Փիլիպոսյանի խմբի կողմից  կարարված պեղումների վերաբերյալ. մի քանի օրից նամակը արդեն հասանելի կլինի հանրությանը: Փիլիպոսյանի կարծիքով՝ Քարահունջը միայն դամբարանադաշտ է եղել»,- նշեց Արթուր Արամյանը:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանի  և պատմական միջավայրերի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի գիտքարտուղար, միջգերատեսչական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, լիազորված մարմնից ստացել է բաց թերթիկ, որը թույլ է տալիս հնագիտական պեղումներ անցկացնել «Քարահունջ աստղադիտարան» պատմամշակութային հնավայրի տարածքում:

«Մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, չունեն մասնագիտական պատրաստվածություն, ուստի իմ խոսքը խեղաթյուրված են ներկայացնում, ես չեմ ասել, որ Քարահունջը միայն  դամբարանադաշտ է: Այն մեծ հնագիտական հուշարձան է, որը կազմված է մոտավորապես 4,5 հա տարածքից, և մոտավորապես այդքան էլ դամբարանադաշտից: Աստղադիտարանի հետ կապված ես չեմ քննադատում անգամ Հերունու մտքերը: Մենք մեր պեղումներով փորձում ենք մեր աշխատանքը կատարել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Փիլիպոսյանը: 

Քարահունջը (Զորաց քարեր, Քարենիշ) նախապատմական մեգալիթյան կառույց է, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան: Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

Մերի Կիրակոսյան

Անահիտ Մադոյան

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46