Քաղաքացու որոշումը՝ Վահե Հակոբյանի որոշում

06.12.2018 11:46
1376

Ազգային ժողովի ընտրություններից առաջ շատ արագ գրանցվեց «Քաղաքացու որոշում» բարձրագոչ անունը կրող կուսակցությունն ու մտցվեց ընտրարշավի մեջ:

Այդ կուսակցության անդամների ու ժողովրդի համար պարզ է, որ այդ կուսակցությունը չի անցնելու խորհրդարան ու նույնիսկ 1 տոկոս չի հավաքելու: Բայց պարզ չէ մի բան՝ եթե գիտեն, որ չեն անցնելու, ապա ինչու՞ են հսկայական գումարներ ծախսում քարոզչության վրա և ամենակարևորը՝ ո՞վ է ֆինանսավորում այս մարդկանց, ովքեր մինչև հեղափոխությունը Սերժ Սարգսյանին կից «քաղաքացիական ակտիվիստ» են աշխատել, հետո մտել են Նիկոլ Փաշինյանի տակ (այդ կուսակցության հիմնադիրներից մեկը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն էր, որը օրերս դուրս եկավ՝ շոու անելով), բայց հենց տեսել են, որ իրենց ուզածի չափով տեղ չեն ստանում իշխանության մեջ՝ դարձել են «Քաղաքացու որոշում»:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը հովանավորում է այն նույն Վահե Հակոբյանը, որը ֆինանսավորում է Ամուլսարի հանքի դեմ պայքարը: Դա Քաջարանի պղնձամոլիբդենայինի ու Սերժ Սարգսյանի բիզնեսի գործընկեր Վահե Հակոբյանն է:

Պատահական չէ, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակում ահագին հակաամուլսարականներ կան՝ Գնդևազցի պայքարիստ Թեհմինե Ենոքյանի գլխավորությամբ: Ըստ ամենայնի՝ հենց Թեհմինեն էլ դարձել է Վահեի ու ՔՈ-ի կապող օղակն ու ֆինանսական մատակարարը: Այսինքն՝ «քաղաքացու որոշում» անվան տակ նախկին ռեժիմի օլիգարխներից մեկը հավաքել է այն «քաղաքացիական» աբիժնիկներին, որոնք դուրս են մնացել Նիկոլի մոտից: Սրանց ծառայեցնելու են տարբեր նպատակներով Նիկոլի դեմ աշխատելու համար:

Օրինակ՝ նույն Թեհմինե Ենոքյանը պնդում է, որ անկախ փորձագիտական արդյունքներից, Նիկոլի թիմը պետք է իմանա, որ Ամուլսարի հանքը իրենք չեն թողելու որ աշխատի: Այս աղջիկը իր կարծիքը չի ասում: Նա ասում է իր տիրոջ՝ Վահե Հակոբյանի կարծիքը: 
«Քաղաքացու որոշումը» իրականում Վահե Հակոբյանի որոշումն է: Փողն ով տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Եվ այս մարդկանց շանտաժներին է տեղիք տալիս Նիկոլ Փաշինյանը:

 

ՖեյսTube

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40