Քաղաքացու օրվա ծախսերը

26.04.2019 20:50
1166

Ապրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ  կնշվի քաղաքացու օրը։ Մինչ միջոցառումների օրակարգը հրապարակելը, հայտնի էլ չէր, որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞ր կազմակերպությունների, աստղերի «օգնությամբ» են նշելու օրը։

Միայն հայտնի էր, օրենքն ընդունել են, գումարը տրամադրել։ Հետո երևան եկան ու տարածվեցին պաստառները, որոնց դիզայնի մշակումն իրականացրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն: 

Ինչպե՞ս է ծախսվել 124 մլն դրամը, ովքե՞ր դարձան օրվա միջոցառումների կազմակերպիչները, ինչպե՞ս ընտրվեցին նրանք։ Այս ու այլ գրավոր հարցերով  Panorama.am-ը դիմեց կառավարությանը։

Ի պատասխան հայտնեցին, որ «Քաղաքացու տոն» միջոցառման նպատակով հատկացված 124 մլն դրամի դիմաց նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ Երևան քաղաքում և 10 մարզկենտրոններում, իրականացնել միջոցառման բրենդավորում, քարոզչություն և հանրահռչակում:

ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսվում է կազմակերպել  պատշաճ՝ որակյալ, զանգվածային միջոցառումներ՝ համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, փողոցային նկարչություն /street art/ և այլն:

Ու քանի որ կառավարությունն էլ շտապում էր, ինչպես քաղաքապետարանը աղբահանության հարցով, որոշել են ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման համար ոչ թե մրցույթ հայտարարել, այլ մեկ անձից գնում կատարել։

«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները»,-ասացին գործադիր մարմնից։

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրած նախահաշիվները՝ ներքևում։

panorama.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40