Քանի դեռ եղեռնագործը մեղա չի եկել

30.04.2015 14:48
2086

Ագարակում ապրիլի 24-ին տեղի ունեցավ ջահերով երթ: Վառվող ջահերով եւ վանկարկումներով երթի մասնակիցներն անցան հրապարակով, ծաղիկներ դրեցին Ագարակի զբոսայգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարին: Երթի ավարտին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկան Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Մեղրու Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Բերեզովսկին, ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Միքայելյանը, Ագարակի զորամասի սարկավագ Ռաֆայելը:

Քաղաքապետը մասնավորապես նշեց. «Օսմանյան կայսրության եղեռնագործության անխոս վկան մեր բիբլիական լեռն է` հայ ժողովրդի տառապանքի քարակերտ մարմնավորումը, որ անեծքի պես կախված կլինի Թուրքիայի գլխին այնքան ժամանակ, քանի դեռ նա ողջ աշխարհի առջեւ մեղա չի եկել»:

Նշենք, որ նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքար կանգնեցվեց Ագարակում` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության նախաձեռնությամբ: Ագարակցիները վաղուց էին զգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան ունենալու անհրաժեշտությունը: Այսուհետ նրանք էլ կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915թ. Մեծ եղեռնի նահատակների հիշատակին: Հուշաքարի օծման արարողությունը կատարեց տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը: Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկավ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Յուրի Բերեզովսկին: Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի խոսքով եւ ծաղկեդրման արարողությամբ:

ՆՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40