Քարահունջում` կաթի մթերման կետ

11.10.2014 16:51
1938

Սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Քարահունջ համայնքում կաթի մթերման կետ է բացվել: Այն հիմնվել է «Օրանժ» հիմնադրամի (2 940 000 ՀՀ դրամ), «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (2 350 000 ՀՀ դրամ, ֆինանսավորող` Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալություն) եւ Քարահունջի համայնքապետարանի (4 540 000 ՀՀ դրամ) ներդրումների հաշվին: Ծրագրի ընդհանուր արժեքը 9 830 000 ՀՀ դրամ է:

«Օրանժ» հիմնադրամի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ ծրագիրն իրենց համար հատուկ նշանակություն ունի, որովհետեւ այն իրականացվել է «Օրանժ» հիմնադրամի աշխատակիցներից մեկի առաջարկով. «Մյուս կողմից` այս ծրագիրը հատուկ է, որովհետեւ ուղղվածությունն է տարբերվում. մենք սովորաբար աջակցել ենք սոցիալական ու առողջապահական ծրագրերի: Նման ծրագրեր իրականացնելը կարեւոր է, բայց նաեւ կարեւոր է մարդկանց օգնել` ամուր կանգնելու իրենց ոտքերի վրա, ինչին մենք նպաստեցինք այս ծրագրով»:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը նշեց, որ քարահունջեցին այսուհետ հնարավորություն կունենա կաթը կանխիկ վաճառել. «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն նման ծրագրերի միջոցով շարունակելու է աջակցել Սյունիքի մարզի մեր շահառու 40 համայնքներին, դրանց թվում` Քարահունջին»:

Քարահունջի համայնքային ակտիվ խմբի ղեկավար Արմեն Մկրտչյանը նշեց, որ խմբում աշխատում են այն մարդիկ, ովքեր ձգտում են համայնքի եւ համայնքի հասարակության զարգացմանը. «Կարծում եմ` այս ծրագիրը կնպաստի, որ մեր համայնքում մարդիկ ավելի շատ զբաղվեն անասնապահությամբ: Այդ ծրագրի շնորհիվ մենք ծանոթանում ենք այլ համայնքների դրական փորձին ու ավանդույթներին»:

Դիանա Բախշյան
asparez.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40