Քաունթերփարթ ինթերնեշնլն ամփոփեց Սյունիքում ու Վայոց ձորում իրականացրած աշխատանքները

09.06.2014 23:11
1759

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության կողմից Կապանի քաղաքապետարանում հունիսի 5-ին հրավիրված համաժողովի մասնակիցները ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրում ընդգրկված Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 10-ից ավելի գործընկեր համայնքների ղեկավարների եւ համայնքային աշխատանքային խմբերի ներկայացուցիչներն էին: Համաժողովը, որը կրում էր «Ինչ էինք ակնկալում ծրագրի մեկնարկին, ինչ արդյունքներ ունեցանք ծրագրի ավարտին, ինչ կարիքներ ունենք եւ ինչ ենք ակնկալում հետագա ծրագրերից» խորագիրը, ամփոփեց Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից երկու մարզում իրականցված ծրագրերը: «Ձեր այստեղ հնչեցրած գնահատականները, դիտողությունները, մոտեցումներն ու կարծիքները կարեւոր  են, որպեսզի մենք  հետագայում ամփոփենք մեր ծրագրի արդյունքները, ներկայացնենք միջազգային  կազմակերպություններին կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի նրանք իրենց հետագա ծրագրերն այնպես կազմեն, որ ուղղված լինեն համայնքներում դեռեւս առկա մարտահրավերների լուծմանը», - համաժողովի բացման խոսքում ասաց կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համայնքային զարգացման ծրագրի տնօրեն Հայաստան Ստեփանյանը: Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ողջունելով համաժողովի մասնակցիներին, նշեց, որ Քաունթերփարթի հետ համատեղ իրականցված ծրագրերն արդարացրել են բոլոր սպասելիքները եւ շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը: Յուրաքանչյուր համայնք տեսաերիզի միջոցով ներկայացնելով կատարված աշխատանքները, նշվեց, որ իրենց համայնքում լուծվել են հրատապ լուծում  պահանջող խնդիրներ` նորոգվել են համայնքապետարանի շենքերը, մշակույթի տները, սպորտ դահլիճները, անցկացվել են փողոցային լուսավորության համակարգեր, կյանքի են կոչվել մշակութային ծրագրեր եւ այլն: Ամփոփելով ասվածը` Հայաստան Ստեփանյանը կարեւորեց այն, որ դրանց հիմքում համայնքների ինքնակազմակերպումն ու համախմբումն է: Համաժողովի երկրորդ մասում քննարկվեցին համայնքների երկարաժամկետ ռազմավարական պլանավորմանն առնչվող հարցեր:

kapan.am, 6 հունիսի 2014թ.

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01