Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից․ փաստաբան

14.06.2020 22:01
1170

Քիչ անց Գագիկ Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից։ Այս մասին ֆեյսբուքում գրել է փաստաբան Նարեկ Ալոյանը։

«Համառոտ հիմնական հարցերի մասին․

1․Գագիկ Ծառուկյանը ձերբակալված չէ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը կարող է ձերբակալվել Ազգային ժողովի համաձայնությամբ (նման համաձայնություն առկա չէ), կամ հանցագործության կատարման պահին (նման փաստական հիմք առկա չէ), հետևաբար Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավական հիմքերը բացակայում են։

2․ Հարցաքննության տևողության մասին Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին ԱՌՆՎԱԶՆ մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

3․ Գագիկ Ծառուկյանի կապի դուրս չգալու մասին Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն գործով կանչված վկաները, մինչև հարցաքննության ավարտը, հաղորդակցություն չունենան միմյանց հետ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 206-րդ հոդվածի 3-րդ մաս): Այսպիսով՝ Գագիկ Ծառուկյանի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը սահմանափակված չէ և քիչ անց նա դուրս կգա ԱԱԾ քննչական դեպարտամենտից»,- գրել է Նարեկ Ալոյանը։

 factor.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24