Քննարկվել են Գորիսում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման հեռանկարները

02.08.2024 19:20
868

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնադիր, խորհրդի ատենապետ Գարո Արմենին, գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամին, գործընկերներին, բարերար Ջեկ Յուրեդջյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիսում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման հեռանկարները և դրա ազդեցությունը տարածաշրջանի զարգացման վրա:

Համայնքի ղեկավարը հյուրերի հետ շրջել է քաղաքում, ներկայացրել համայնքում իրականացվող ծրագրերը։ Գարո Արմենը հիացմունքով է արտահայտվել Գորիսի զարգացման վերաբերյալ: Նա նշել է, որ տարիներ առաջ է Գորիս այցելել, քաղաքն անճանաչելիորեն փոխվել է. Գորիսը դարձել է ավելի կենսունակ, բարեկարգ և ժամանակակից:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցումը Գորիսում նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի զարգացման համար: Կենտրոնը կառաջարկի արդիական կրթական ծրագրեր՝ ուղղված տեղի երիտասարդների հմտությունների զարգացմանը: ՍՄԱՐԹ կենտրոնը կդառնա տեխնոլոգիական հաբ, որը կխթանի նորարարական մտածելակերպը:

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընդգծել է, որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցումը ոչ միայն կրթական հնարավորություններ կընձեռի մեր երիտասարդության համար, այլև կդառնա տնտեսական զարգացման հնարավորություն ողջ տարածաշրջանի համար:

Հյուրերը համայնքի ղեկավարին են ներկայացրել ապագա կենտրոնի տեսքը։ Քննարկվել են կենտրոնի կառուցման և գործունեության հետ կապված մի շարք հարցեր։

Գորիսում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման գործընթացում առանցքային դեր են խաղացել գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, հիմնադիր ներկայացուցիչ Էրիկ Գյուլազյանը, ովքեր անձնվեր և հետևողական աշխատանք են տարել ծրագրի հաջողության համար: Նրանց ջանքերը չափազանց արժեքավոր են եղել այս կարևոր նախաձեռնությունը Գորիսում իրականացնելու համար:

Ակնկալվում է, որ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցումը կմեկնարկի մոտ ապագայում և կդառնա Գորիսի զարգացման կարևորագույն նախագծերից մեկը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40