ՔՆՆԱՐԿՎԵՑ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ»-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾԸ

14.02.2019 12:29
1751

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» «Տրանշ 4»-ի (Սիսիան-Քաջարան հատված) վերաբերյալ իրազեկման հանդիպում, որի ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց այս ճանապարհահատվածի՝ արդեն ավարտուն տեսք ունեցող նախագիծը:

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ազդակիր համայնքների եւ մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները, բնակավայրերի, ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախագիծը ներկայացրեցին եւ հանդիպման մասնակիցների հարցերին պատասխանեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ու «Ճաննախագիծ» ինստիտուտի փորձագետները:

Ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածը կսկսվի Իշխանասարի խաչմերուկից եւ կհասնի Գեղի: Այն 60 կմ է, եւ եթե ներկա տարբերակով ավտոմեքենաներն այս նույն տարածքն անցնում են 120 կմ-անոց ճանապարհով՝ մոտ 2,5 ժամում, նորով հնարավոր կլինի երթեւեկության համար ծախսել մոտ 45 րոպե՝ շրջանցելով Կապան-Գորիս ճանապարհի բարդ հատվածները: Նախագծով ճանապարհը կունենա 9 թունել, 27 կամուրջ, երթեւեկելի մասի լայնությունը կլինի 16,5 մ, որից 11,10 մ՝ ասֆալտապատ:

Դեռեւս լուծված չէ շինարարության համար ֆինանսական աղբյուրներ գտնելու հարցը. այս պահին ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում ներդրումով հետաքրքրված 2՝ իտալական եւ չինական ընկերությունների հետ: Ինչեւէ, լավատեսական արդյունքի՝ ֆինանսավորման լրիվ ծավալը ապահովելու դեպքում, այս բարդ ճանապարհաշինության համար 5-6 տարի կպահանջվի:

Մինչ երեկվա իրազեկման հանդիպումը՝ նախագծողները հանրային քննարկումներ էին անցկացրել ազդակիր համայնքներում, եւ տեղերում հնչած առաջարկները եւս տեղ էին գտել վերջնական նախագծում:

Մարզպետ Հունան Պողոսյանը մի շարք նկատառումներ ներկայացրեց մասնագետներին՝ մասնավորապես կարեւորելով մեծ թվով կամուրջների անվտանգության եւ սպասարկման խնդիրը, նաեւ հետաքրքրվելով ճանապարհաշինության մեջ ընդգրկվելիք հողերի օտարման եւ փոխհատուցումների հարցով:

 

syunik.mtad.am

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09