Քննարկվեց մարզի 2017-25թթ. զարգացման ռազմավարությունը

21.02.2017 15:30
1838

Փետրվարի 20-ին մարզկենտրոնում տեղի ունեցավ հանրային խորհրդատվություն Սյունիքի մարզի 2017-25թթ. զարգացման ռազմավարության վերաբերյալ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը ողջույնի խոսքում նշեց, որ փաստաթուղթն անցել է քննարկման մի քանի փուլով, լրամաշկվել, եւ ներկայումս իրականացվում են վերջնական քննարկումները: Նա տեղեկացրեց, որ ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման գործում զգալի է եղել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ԵՄ փորձագետների դերը, ինչպես նաեւ մարզում գործունեություն ծավալող մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը, որոնք նաեւ իրենց ներդրումը կունենան առաջիկա տարիներին մարզի զարգացման գործում:

Ինչպես նշվեց խորհրդատվության ընթացքում, զարգացման այս ռազմավարությունը համահունչ է ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության եւ ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին, ինչը կնպաստի նաեւ համայնքներում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը մանրամասն ներկայացրեց մարզի ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու առկա սպառնալիքները, նրա զարգացման ռազմավարական նպատակներն ու հիմնական գերակայությունները: Ամփոփելով ասվածը՝ նա նշեց, որ տարածքային զարգացումը ղեկավարվում է ռազմավարական տեսլականով, որի համաձայն՝ Սյունիքի մարզը կլինի արագ աճող, մրցունակ եւ դիվերսիֆիկացված արդյունաբերությամբ, զարգացած գյուղատնտեսությամբ, զբոսաշրջային համաչափ զարգացած տարածքներով, գործազրկության եւ արտագաղթի ցածր տեմպեր ունեցող մարզ:

Է.Մարտիրոսյանը ներկայացրեց նաեւ իրականացվելիք որոշ ծրագրեր, որոնցից են՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծում (Ագարակ քաղաքում 15 հա տարածքի վրա ազատ տնտեսական գոտու ստեղծում, 32 մլն դոլար), Կապանի օդանավակայանի վերագործարկում (1,5 մլն եվրո), Մեղրի համայնքում առեւտրային եւ ժամանցային համալիր կենտրոնի ստեղծում (10 մլն դոլար), Հյուսիս-hարավ ճանապարհի կառուցում (1,2-1,5 մլրդ եվրո), գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության եւ սպասարկման կենտրոնների հիմնադրում (գտնվում է մշակման փուլում, բայց նախատեսվում է Սյունիքի մարզի Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում հիմնել գերմանական կամ հոլանդական տեխնիկայի վարձակալական եւ սպասարկման կենտրոններ, 1,5 մլրդ դրամ), ջերմոցային բանջարեղենային տնտեսության զարգացում (գտնվում է մշակման փուլում,  նախատեսվում է հիմնել 2-3 հա ջերմոցային տնտեսություն՝ բանջարեղեն (լոլիկ, պղպեղ, վարունգ) աճեցնելու նպատակով: Այն պետք է ունենա սեփական ենթակառուցվածք՝ սառնարան, ջրային տարողություններ եւ աշխատանքային շինություններ: Արժեքը՝ 4-5,4 մլն եվրո), ջերմոցային դեկորատիվ տնտեսության զարգացում (գտնվում է մշակման փուլում,    նախատեսվում է 1-1,5 հա ջերմոցային տնտեսություն՝ վարդեր աճեցնելու նպատակով: Օգտագործելով ամենաարդիական մեթոդները նախատեսվում է արտադրել բարձրորակ վարդեր արտահանման նպատակով: Անհրաժեշտ է ստեղծել նաեւ սեփական ենթակառուցվածք՝ սառնարան, ջրային տարողություններ, աշխատանքային տարածքներ եւ շինություններ: Արժեքը՝ 2-3 մլն եվրո), խնձորենու թզուկաճ լարային այգիների հիմնում (գտնվում է մշակման փուլում, նախատեսվում է Սյունիքի մարզում հիմնել 60-80 հա խնձորենու թզուկաճ լարային այգի իր սեփական ենթակառուցվածքով, 2,4-2,9 մլն եվրո), կեռասենու թզուկաճ լարային այգու հիմնում (գտնվում է մշակման փուլում, նախատեսվում է Տեղ համայնքի տարածքում հիմնել 30-40 հա կեռասենու այգի՝ իր սեփական ենթակառուցվածքով՝ ջրային տարողություններ, սառնարան, աշխատանքային տարածքներ, 1,5-1,9 մլն եվրո), արդիական անասնապահության ֆերմայի հիմնում (գտնվում է մշակման փուլում, Սյունիքի մարզում անասնապահության զարգացման նկատառումներից ելնելով՝ նախատեսվում է Սիսիան համայնքում հիմնել արդիական մեթոդներով ստեղծված խոշոր եղջերավոր անասունների ֆերմա՝ մսի եւ պանրի արտադրության համար, 2.5-3 մլն եվրո), Տաթեւի վերածնունդ ծրագիր (վանական համալիրի վերականգնում, հարակից համայնքների զարգացում, 4 մլն դոլար), տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում՝ որպես հիմնական նախապայման տեղական տնտեսական զարգացման համար (սննդի վերամշակման եւ տուրիզմի զարգացում, 1,6 մլն եվրո), ինտեգրված աջակցություն Հայաստանի գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը (գյուղատնտեսություն, սննդի վերամշակում, էներգետիկա, 1,34 մլն եվրո), բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների (պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում, 750 հազ. եվրո), Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ, Գորայք համայնքների տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում (1,6 մլրդ դրամ), Զանգեզուր կենսոլորտային համալիրի զարգացում (կենսաբազմազանության պահպանում, հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում, 8,25 մլն եվրո), ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարություն (նպատակն է ՀՀ ողջ տարածքում ստեղծել ԿԿ թափոնների կառավարման ինտեգրված համակարգ, 90 մլն եվրո):

Ներկաների հնչեցրած մտահոգությունների, կարծիքների ու դիտողությունների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ հնչեցրին պատասխանատու անձինք: Վերոշարադրյալից հասկանալի է, որ ծրագիրը հավակնոտ է, խոստումնալից, ինչ-որ առումով նաեւ ուտոպիստական: Մասնավորապես հետաքրքիր էր, թե որքանով այն կնպաստի հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացմանը, պետությունն ինչ մասնակցություն ունի ծրագրերի իրականացման գործում եւ այլն:
Ինչպես տեղեկացանք ներկայացված փաստաթղթից՝ ծրագրի իրականացման այլ ֆինանսավորման աղբյուրներից են Սյունիքի տարածքային զարգացման եւ ներդրման հիմնադրամը, տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումային ֆոնդերը,  կենտրոնական բյուջեից տրամադրվող ֆոնդերը (այդ թվում՝ ապագա տարածքային զարգացման ֆինանսավորման մեխանիզմ, որը կստեղծվի 2017թ. եւ կիրականացվի սկսած 2018թ.-ից), դոնորների եւ միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցները, ոչ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ֆինանսավորման միջոցները:

Փաստաթղթի վերջնական տարբերակի ընդունումից հետո կլինեն խորհրդատվություններ նախարարությունների հետ, որին կհաջորդի մարզի զարգացման ռազմավարության հաստատումը ՀՀ կառավարության կողմից:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00