Քննարկվեց Քաջարան քաղաքի 2016թ. բյուջեի նախագիծը

18.12.2015 15:33
2123

Դեկտեմբերի 15-ին Քաջարանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2016թ. համայնքային բյուջեի նախագծի հանրային քննարկում: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը ներկայացրեց, թե ինչ է արդյունքահեն բյուջեն, համայնքի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը:

Քաջարան քաղաքային համայնքի 2016թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2013-2016թթ. զարգացման քառամյա ծրագիրը:

Քաղաքապետը նշեց, որ համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքումից եւ միջոցների խնայողական օգտագործումից: Ըստ այդմ՝ համայնքի 2016թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝ բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի եւ գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքման մակարդակը եւ նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները, բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի եւ համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը, բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը եւ  որակը, իրականացնել կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման եւ այլ աշխատանքներ, կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ ճանապարհային տնտեսության բնագավառներում, աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական եւ հասարակական կյանքը, իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:

Դիմելով համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի եւ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ քաղաքապետը հորդորեց շահագրգիռ մոտեցում ցուցաբերել համայնքի 2016թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային եւ հասցեական օգտագործման, բյուջեի կատարման եւ վերահսկման ուղղություններով:

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Վազգեն Ազարյանը ներկայացրեց բյուջեի նախագիծը՝ ըստ եկամուտների եւ ծախսերի: Ըստ բյուջեի նախագծի՝ 2016թ. եկամուտները նախորդ տարվա համեմատ կլինի 9%-ով ավելի՝ կազմելով 385 մլն 586 հազար 200 դրամ: Ծախսային մասը նույնպես 385 մլն 586 հազար 200 դրամ է:  

Ի դեպ, 2016թ. նույնպես չի նախատեսվում բնակարանային կոմունալ վճարների ավելացում: Քաղաքացին պիտի գիտակցաբար մոտենա այն հարցին, որ իր վճարումներից է գոյանում նաեւ համայնքի բյուջեն, որ օգտագործվում է համայնքի տնտեսության զարգացման համար:

Ներկաները որպես առաջնային խնդիր համայնքի համար նշեցին Քաջարանի մանկական արվեստի դպրոցի վերանորոգման հարցը, որի լուծման համար անհրաժեշտ է միջոցներ հայթայթել:

Իսկ բյուջեի նախագիծը պետք է քննարկում անցնի եւ քվեարկությամբ հաստատվի առաջիկա ավագանու նիստում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40