ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

16.12.2021 11:02
1512

Դեկտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ տարեվերջյան առցանց խորհրդակցություն  անցկացրել։

Կարո Ավանեսյանը ներկայացրել է մարզում 2020-2021 ուսումնական տարվա «Լավագույն դպրոց» ճանաչված դպրոցների տնօրեններին, շնորհավորել նրանց։

Լավագույն դպրոցներին ու ուսուցիչներին ընտրելիս՝ որպես չափանիշ հիմք են ընդունվում (դպրոցի աշակերտական ու մանկավարժական համակազմի հետ տոկոսային հարաբերությամբ) մեդալակիրների թիվը, կարմիր վկայականներով շրջանավարտների թիվը, գովասանագիր ստացած աշակերտների, տարակարգ ստացած ուսուցիչների, կամավոր ատեստավորված ուսուցիչների թիվը, դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած աշակերտների թիվը։

Մարզպետի տեղակալը նշեց, որ կան ավելի մեծ դպրոցներ՝ ավելի շատ աշակերտներով եւ ուսուցիչներով, բայց նրանց ցուցանիշներն ավելի ցածր են, իսկ Ագարակի ու Գորայքի միջնակարգ դպրոցները երկրորդ տարին անընդմեջ են լավագույնը ճանաչվում (այս տարի լավագույնների եռյակում նաեւ Վերիշենի միջնակարգ դպրոցն է) ու մյուսներին էլ հորդորեց աշխատել այս ուղղությամբ։

Օրակարգում էին նաեւ հունվարին պետական ավարտական քննությունների, դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի հետ կապված կազմակերպական ու կրթական ոլորտին առնչվող ընթացիկ այլ հարցեր։

2020-2021 ուստարվա Սյունիքի մարզի «Լավագույն դպրոց» եւ «Լավագույն ուսուցիչ» ճանաչվածների անվանացանկերը՝ հետեւյալ հղմամբ ????

http://syunik.mtad.am/files/legislation/52852.pdf

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40