Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

24.05.2013 14:16
3830

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 3-ին այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր եւ Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:

Ներկայացվեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթեւի վանքի հարակից ութ համայնքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվեցին համայնքների գազիֆիկացման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանապարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:

Խորհրդակցությանը կարեւորվեց, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաեւ բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:

Հյուրերը շրջայց կատարեցին նաեւ համայնքներում, ծանոթացան զարգացման հնարավորություններին:

mta.gov.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40