Քոչար Դավթյան. խոսք հիշատակի

10.09.2015 12:47
3011

Սեպտեմբերի 3-ին 58 տարեկան հասակում երկրային կյանքից անժամանակ հեռացավ հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչ Քոչար Ապրեսի Դավթյանը:

Ծնվել է 1957թ. փետրվարի 27-ին Սիսիան քաղաքում: 1981թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում:

1981-1984թթ. աշխատել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտի ջրամբարների բաժնում` ինժեներ:

1984-1987թթ. սովորել եւ ավարտել է Մոսկվայի «ՎՈԴԳԵՈ» գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան:

1987-1990թթ. աշխատել է Երեւանի ջրային պրոբլեմների եւ հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ գիտաշխատող:

Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների:

1990թ. հոկտեմբերին ընտրվել է Սիսիանի շրջանային եւ քաղաքային խորհուրդների պատգամավոր ու մշտական բնակության տեղափոխվել Սիսիան:

1990-1994թթ. գլխավորել Սիսիանի «Սյունիք» ձեռնարկությունը:

1994թ. ընտրվել է Սիսիանի շրջանային խորհրդի նախագահ՝ այդ պաշտոնը վարելով երեք տարի:

1995-1999թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբակցության քարտուղար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1996-1999թթ. զբաղեցրել է Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

1999-2012թթ. եղել է «Սյունիք» ՍՊ ընկերության տնօրեն:

Քոչար Դավթյանը 1988 թվականից ի վեր Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից էր: Ղարաբաղյան շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր անդամներից էր: 1997 թվականից քաղաքական այդ ուժի ղեկավար մարմնի՝ վարչության անդամ էր:

Նա անտարբեր չէր աշխարհում եւ հատկապես իր կողմից անչափ սիրված Հայաստանում ու մասնավորապես Սիսանում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Քոչար Դավթյանը  զուսպ էր, բայց եւ զգացմունքային, միեւնույն ժամանակ հոգատար ամենքի եւ բոլորի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով եւ վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու հարգանքը:

Անխոնջ աշխատանքով եւ օրինակելի վարքով Քոչար Դավթյանն արժանիորեն վաստակել էր իրեն ճանաչողների անկեղծ սերն ու հարգանքը: Իր մարդկային որակներով, սկզբունքայնությամբ ու շիտակությամբ չափանիշ էր ընկերական շրջապատում: Անսահման նվիրված էր իր քաղաքական հավատամքին, ինչի իրականցմանը նվիրաբերեց իր բոլոր ուժերն ու, կարելի է ասել, կյանքը:

Հանգչիր խաղաղությամբ՝ բարի, լավ ու անշահախնդիր մարդ ու անդավաճան ընկեր...

Մի խումբ ընկերներ

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53