Քոչարյանին վերաբերող քրեական գործի իրավական կողմերը չպետք է բերել քաղաքական դաշտ. Վահե Էնֆիաջյան

16.08.2018 11:41
1256

Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ում համոզված են՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող քրեական գործի իրավական կողմերը չպետք է բերել քաղաքական դաշտ:

«Մեր կուսակցության ներկայացուցիչներով մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ խնդիրը պետք է տեսնել իրավական հարթությունում, և այն խնդիրները, որոնք որ իրավական հարթությունում են, պետք չէ բերել քաղաքական դաշտ։ Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այլ հնարավորություններ կունենա հրապարակային իր կարծիքը, դիրքորոշումը հայտնելու և խոսքի ազատության մասով տարբեր կազմակերպություններ, քաղաքական թիմերի ներկայացուցիչներ կարող են իրենց պիկետներն, ակցիաները կազմակերպել և իրենց դիրքորոշումը հայտնել», - ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն ավելի շատ քաղաքակա՞ն որոշում էր, թե՞՝ իրավական՝ հաշվի առնելով նաև այն, որ դատավորն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Տեսեք, գործի մանրամասներին ես ծանոթ չեմ, և երբ ես ինքս կծանոթանամ, մեր կուսակցության, խմբակցության փորձագետները մանրամասն կուսումնասիրեն, նոր մեզ կարող ենք թույլ տալ՝ թիմի հետ էլ քննարկելով, արդեն դիրքորոշում հայտնել։ Այս պահի դրությամբ ես պետք է վերահաստատեմ և ասեմ՝ մենք խնդիրը տեսել և ձևակերպել ենք հետևյալ կերպով, որ մենք տեսնում ենք իրավական դաշտում և իրավական լուծումներ են պետք։ Կրկնում եմ իրավական դաշտի խնդիրները պետք չէ բերել քաղաքական դաշտ»։

Դիտարկմանը, թե ՀՅ Դաշնակցությունը հայտարարեց, որ քաղաքական հետապնդում կա այստեղ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Այլ քաղաքական ուժերի իրավունքն է, և մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր կարծիքի և դիրքորոշման։ Մենք ներկայացնում ենք մեր քաղաքական թիմը և ներկայացնում ենք մեր դիրքորոշումը»։

Ճշտող հարցին, թե ԲՀԿ-ում չե՞ն կարծում, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, Էնֆիաջյանը պատասխանեց. - «Չենք պատրաստվում այլ մեկնաբանություններ և գնահատականներ տալ, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը»։

Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

 
 
 
 azatutyun.am
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40