Քոչարյանը չի կարողանա մարդկանց մnբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են. Մամեդյարով

20.04.2026 12:45
384

Քոչարյանը չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել. Փաշինյանի շանսերն ավելի շատ են: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ։

Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, նախևառաջ ռազմաքաղաքական և տնտեսական հարցերում, ձևավորվել է հենց այն ժամանակաշրջանում, երբ իշխանության ղեկին էին հենց Քոչարյանն ու իր համախոհները։

«Հենց Քոչարյանի ժառանգությունն է բաժին հասել Փաշինյանին։ Եվ ես կարծում եմ, որ նույնիսկ եթե Փաշինյանը չցանկանա, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա միևնույն է կպահպանվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս բոլոր հայտարարություններն առաջին հերթին նախընտրական պայքարի տարր են։

«Քոչարյանը չի կարող չքննադատել Փաշինյանին, քանի որ նրա մրցակիցն է։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, որովհետև ցանկացած սթափ դատող Հայաստանի քաղաքացի կհասկանա, որ նրա փաստարկներն անհիմն են»,- պարզաբանել է փորձագետը։

Անդրադառնալով Քոչարյանի այն խոսքերին, թե TRIPP-ը խնդիրների կհանգեցնի Հայաստանի համար, քաղաքագետը նշել է, որ Հայաստանի ընդդիմադիրներն ի սկզբանե դեմ են եղել TRIPP-ին։ Թեև, դատելով վերջին վերլուծություններից, շահագրգիռ կողմերը, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, առանձնապես չեն դիմադրում այդ նախագծին։

«Ռուսաստանը հասկանում է, որ այս ելքն իրեն պետք է՝ հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։ Առնվազն երկաթուղով Թուրքիայի շուկա մուտք գործելու համար։ Այս դեպքում շատ բան կախված է Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես այն կիրականացնի այդ նախագիծը։ Իհարկե, շատ բան կախված է նաև ամերիկացիների դիրքորոշումից, բայց ինձ թվում է, որ ամերիկյան օպերատորները, չնայած իրանական գործոնին, կցանկանան բավականին ակտիվ աշխատել նախագծի իրականացման ուղղությամբ», - պնդում է վերլուծաբանը։

Մամեդյարովը, քննարկելով Քոչարյանի շանսերը ընտրություններում, նշել է, որ դրանք շատ չեն։ Նրա խոսքով՝ հնարավոր է Քոչարյանը ինչ-որ տոկոս հավաքի և անցնի խորհրդարան, բայց դառնալ վարչապետ, նույնիսկ հնարավոր կոալիցիայի պարագայում, քիչ իրատեսական է։

«Նայեք իրավիճակին։ Քոչարյանը հրաժարվեց հանրահավաքներ հավաքելու գաղափարից, որովհետև գիտի՝ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին եկել է 10–12 հազար մարդ։ Դա կաթիլ է ծովում։ Փաշինյանն իր ժամանակին՝ 2018 թվականին, հրապարակներում հավաքում էր ավելի քան 100 հազար մարդ, երբ հեռացնում էր Սերժ Սարգսյանին։ Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են», - եզրափակել է Էլմար Մամեդյարովը։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12