Քոլեջում հաշվետու համերգ էր և ցուցահանդես

10.06.2026 12:56
456

Անցնող ուսումնական տարին Կապանի արվեստի պետական քոլեջի համար հոբելյանական էր։ Լրացավ կրթօջախի 60-րդ տարեդարձը, որը նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով։ Ուստարվա ընթացքում գեղարվեստի մասնագիտությունների ուսանողները մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում, Լեհաստանում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանում կայացած մրցույթներին, այդ թվում՝ «Նոր ձեռքեր» կիրառական արվեստի համահայկական 15-րդ մրցույթին՝ նվաճելով 4՝ 1-ին, 2՝ 2-րդ, և 1՝ 3-րդ մրցանակների (դասախոսներ՝ Հասմիկ Գրիգորյան և Անի Օհանջանյան)։

Միևնույն ժամանակ «Ժողովրդական գործիքներ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մերուժան Ավանեսյանը և Ալլա Գրիգորյանը հանդես են եկել Երևանում կայացած համահայկական մրցույթներում՝ արժանանալով մրցանակների, իսկ ուսանողուհիներ Մելանյա Պողոսյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած ուսանողական գիտաժողովներին՝ արժանանալով շնորհակալագրերի /դասախոսներ՝ Աշոտ Խաչատրյան և Լևոն Գևորգյան/։

2026 թ․ մարտ-ապրիլ ամիսներին արվեստի ոլորտի մասնագիտական ուսումնական հաստատությունների և մի շարք բուհերի հետ կնքվել են համագործակցության հուշագրեր (Երևանի  Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Երևանի պետական մանկավարժական համալսարան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և այլն)։ Հուշագրերի շրջանակում կատարվել են փոխադարձ այցելություններ։

Հունիսի 9-ին արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ կրթօջախի 2025-26 ուսումնական տարվա հաշվետու համերգը։ Երգեհոնային դահլիճի ցուցասրահում ներկայացված էր «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների հաշվետու ցուցահանդեսը։ Ցուցադրվող աշխատանքները որոշակի պատկերացում էին տալիս հեղինակների նախասիրությունների և գեղագիտական ընկալումների մասին։

Համերգի մեկնարկին ելույթ ունեցավ քոլեջի երգչախումբը (խմբավար՝ Ստելլա Նավասարդյան, նվագակցող՝ Մարինե Գալստյան), որը հնչեցրեց Մելիք Մավիսակալյանի «Մեր անուշ հայրենիք» և Մարկ Հեյսի «Կանտանտե դոմինո» ստեղծագործությունները։ Հաջորդիվ հնչեցին Ալեքսանդր Սկրյաբինի, Մոցարտի, Բախի, Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստաղծագործություններ՝ քոլեջի տարբեր կուրսերի ուսանողների կատարմամբ։ Համերգի ավարտին հնչեց Առնո Բաբաջանյանի «Սերենադը», որը կատարեց քոլեջի կամերային նվագախումբը (ղեկավար՝ Աշոտ Խաչատրյան)։

Հաշվետու համերգին ներկա էր ՀՀ վաստակավոր արտիստ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր Կարեն Սարգսյանը, ով նաև քոլեջի «Երգչախմբավարություն» մասնագիտության պետական որակավորման հանձնաժողովի նախագահն է․ «Ներկա եղա երկու քննության՝ «Խմբավարություն» և «Երգեցողություն» մասնագիտությունների։ Հաճելիորեն զարմացած եմ, քանզի իմ գործընկերները, ովքեր հանրապետության տարբեր քաղաքներում մասնակցում են նման քննությունների, բավական դժգոհություն են հայտնում, ուստի մի քիչ վերապահումով մասնակցեցի  քննություններին։ Ուրախ եմ, որ լինելով կապանցի և այս քոլեջի նախկին սան, իմ փոքրիկ հայրենիքում նման արդյունքի ականատես եղա։

Ինչ վերաբերում է հաշվետու համերգին, պրոֆեսիոնալ մակարդակով էր կազմվել համերգի երկացանկը, որը բազմաժանր էր։ Ես տպավորված եմ նաև ելույթ ունեցող սաների կատարողական արվեստով և արտիստիզմով։ Այս համերգային ծրագիրը կարելի է ներկայացնել  ամենուր՝ որպես պրոֆեսիոնալ մակարդակով կազմված։ Շատ գոհ եմ, որ մասնակիցը եղա հաշվետու համերգին»։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40