ՔՊ-ԱԿԱՆ ԵՒ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՑԸ ԳՈՐԻՍ

06.04.2022 11:13
1317

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանին եւ Սարգիս Խանդանյանին, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի մի քանի աշխատակցի ապրիլի 2-3-ը, այսինքն՝ շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերին Գորիս գործուղելու մասին: ԱԺ նախագահը կարգադրությունը ստորագրել է ապրիլի 1-ին, խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկ՝ ապրիլի 5-ին։ Բացի այդ, կարգադրության մեջ պարտադիր պայման է՝ նշել գործուղման նպատակը, այն միջոցառումը, որին մասնակցելու են պատգամավորները, մինչդեռ վերոնշյալ կարգադրության մեջ ընդամենը «աշխատանքային այցով» ձեւակերպումն է տրված։

Մենք պարզեցինք, որ պատգամավորները միայնակ չեն գնացել Գորիս, նրանց հետ եղել են Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի պառլամենտի ներկայացուցիչները՝ հայ-բրիտանական բարեկամական խմբի անդամները, որոնց այցը Սյունիք, ի դեպ, գաղտնի է պահվում՝ անգամ Սյունիքի մարզպետարանի էջում չգտանք, թեպետ, մեր տեղեկություններով, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անձամբ է դիմավորել նրանց։

Ուշագրավ է, որ Գորիս գործուղված օրենսդիրները չեն հանդիպել տեղի համայնքային ղեկավարության հետ։ Մեզ ասացին՝ այցելել են սահմանամերձ համայնքներ, դիտարկել են տարածքը։ Ասացին նաեւ, որ Գորիսի հյուրանոցներից մեկում հայ եւ բրիտանացի պատվիրակները հանդիպել են Արցախի պաշտոնատար անձանցից մի քանիսի հետ, թե ում՝ կփորձենք առաջիկայում պարզել։ Փորձեցինք ԱԺ նախագահի խոսնակից պարզել այցի մանրամասները, սակայն նա ասաց, որ իրեն հայտնի չէ, ուղղորդեց գործուղման մեկնած պատգամավորների կողմը, որոնք չպատասխանեցին մեր զանգերին։

«ՀՐԱՊԱՐԱԿ»

06 ապրիլ 2022թ.

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38