ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին

03.04.2026 22:21
433

Մինչ իրավապահները կանգնեցնում են Սամվել Կարապետյանի լուսանկարով ավտոբուսները, կամ  աշխատավարձը ներկայացնում որպես ընտրակաշառք,  ՔՊ-ն իր քարոզչության համար ծառայեցնում է իշխանության լծակները, արտոնությունները։ Խոսքը չի գնում միայն խոցելի խմբերի թոշակների եւ նպաստների ավելացման մասին, որը ակնհայտ ընտրակաշառք էր՝ պետական բարձր մակարդակով, այլ  քարոզչական ավտոբուսին տրված արտոնությունների։  Քպական «սրտիկներով»  ավտոբուսները ոչ միայն ազատ երթևեկում են, որոնց համար ճանապարհ են բացում պարեկները, այլև՝ շարված են Հանրապետության Հրապարակում,որտեղ թույլատրվում է միայն կառավարական մեքենաների կայանումը։

Ըստ էության՝ սա վարչական ռեսուրսի կիրառման տիպիկ օրինակ է, քանզի Նիկոլ Փաշինյանը և գործող իշխանությունները, օգտվելով իրենց պաշտոնեական դիրքից, առավելություն են ստանում։ 

Պարզաբանենք՝ վարչական ռեսուրսը քաղաքական պաշտոնյաների և հանրային այլ ծառայողների տնօրինության տակ գտնվող իրավական, մարդկային, ֆինանսական, նյութական և ոչ նյութական միջոցներն են։ Ընտրություններին դրանց օգտագործումը հօգուտ որևէ քաղաքական ուժի, բերում է անհավասար պայմաններ։ Սա առնվազն հիմք է՝ վարչական պատասխանատվության։ 

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40,8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է տուգանք՝ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար ։

Արդյոք որեւէ այլ քաղաքական ուժի կթույլատրվի իրենց քարոզչական մեքենաների կայանումը կառավարության հենց մուտքի մոտ, իհարկե, ոչ, սա միայն ու միայն ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ որտե՞ղ են իրավասու մարմինները, չկան, որովհետեւ նրանց գործունեության արտոնումը եւս ՔՊ-ի մենաշնորհն է, իսկ ինչ է սա, եթե ոչ իշխանության ուզուրպացիա։

pastinfo.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40