Քվեարկեցի, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով. Լևոն Զուրաբյան

07.06.2026 14:14
442

Ես կարծում եմ՝ մենք կարողացանք հասցնել մեր ժողովրդին, որ խոսքը գնում է ճակատագրական ընտրության մասին և ես նոր քվեարկեցի նրա համար, որ խելագար Հայաստանը փոխարինենք խելամիտ Հայաստանով: Այս մասին լրագողների հետ զրույցում ասել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

«Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանն ավերակների և եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որ Հայաստանը դառնա տրանզիտային մի հանգույց, որը որպես կամուրջ կկապի ոչ միայն Արևմուտքն Արևելքի հետ, այլ նաև Հյուսիսը՝ Հարավի հետ։ 

Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որը կդառնա տեխնոլոգիական դրախտ, ինչը թույլ կտա Հայաստանին տեղավորվել տնտեսապես զարգացած երկրների բարձունքում և արմատախիլ կանի աղքատությունը։ 

Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որում արմատախիլ է արված թմրամոլության և խաղամոլության խրախուսման պետական այսօրվա համակարգը: 

Ես քվեարկել եմ մի Հայաստանի համար, որտեղ վերջապես կհարգվեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կաշխատի Սահմանադրությունը, կաշխատեն օրենքները, հոգևորականներին և քաղաքական ընդդիմախոսներին չեն հետապնդի, չեն նետի բանտերը»,-նշել է նա: 

Զուրաբյանը հավելել է, որ քվեարկել է մի երկրի համար, որտեղ մեկտեղվում են ինքնությունն ու պատմամշակութային արժեքները: 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40