ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը

23.10.2020 15:25
3600

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման հավանականությունը: ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այս առնչությամբ նշել է, որ առայժմ հակամարտությունն ընթանում է ԼՂ տարածքում և չի տեղափոխվել բուն Հայաստանի տարածք, ուստի՝ ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է համարում:

«Հակամարտությունը չի տեղափոխվել տարածք, Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել: ՀԱՊԿ-ն իր անդամ պետություններին օգնում է որոշակի իրավիճակներում, երբ կա ակնհայտ ագրեսիա: Առայժմ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից ճանաչված չէ որպես իրենց տարածքի մի մաս և միգուցե չճանաչվի: ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժի ներգրավման մասին խոսելը ոչ կոռեկտ է»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի ՀՀ-ի հանդեպ: Հիմա դեռ վաղ է Ադրբեջանի որոշ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ որպես ագրեսիա գնահատելու համար: «Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա, այո, կդիմենք: Նախ մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին, որով ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է, և մենք համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնապաշտպանության ենք դիմում, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին: Այդ բոլորը կանոնակարգված է»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ այս պարագայում դեռևս դրա մասին խոսելը վաղ է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40