ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպքը

22.06.2022 16:48
1086

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունիսի 19-ին Վարդենիսում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայ ժամկետային զինծառայողի մահվան դեպքին:

«Պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, խնդիրները Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում հաստատում են սահմանների սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի պլանավորած և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը»,- նկատել է նա:

Զախարովան ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է մոտ ապագայում անցկացնել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի երկրորդ հանդիպումը Մոսկվայում։

«Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին կողմերը պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ադրբեջանի զինված ուժերը Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող էր զոհվել: Զոհված զինծառայողը Հրաչ Փիլիպոսյանն էր՝ Բյուրական համայնքի բնակիչ, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ:

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40