ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

19.11.2021 16:33
1380

Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը վրդովված Է հայրենակիցների նկատմամբ ԱՄՆ-ի գործողություններից եւ պահանջում Է՝ անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը։

ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել ռուսական սփյուռքի հետապնդումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։«Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ում Ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՌՀԿՀԽ) կայքում հայտարարություն Է հրապարակվել կառույցի աշխատանքը դադարեցնելու մասին: Պատճառը ամերիկյան իշխանությունների կողմից երկար տարիներ շարունակվող աննախադեպ ճնշումն Է ռուսալեզու համայնքի ներկայացուցիչների վրա»,-հաղորդվում Է դեսպանության Facebook-ում:

Նշվում Է, որ դիվանագետները «վրդովված են հայրենակիցների դեմ ԱՄՆ-ի թշնամական գործողություններից» «ԱՄՆ-ի տարածքում առանց գրանցման որպես օտարերկրյա գործակալներ աշխատելու կասկածների» պատրվակով: «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռուսական սփյուռքի ներկայացուցիչների հետապնդումը»,-հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

Դեսպանությունում ընդգծել են, որ ամերիկյան իշխանությունների կողմից նման գործելակերպը համարում են Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական»:

«Հայրենակիցներին ճնշելու աղաղակող միջադեպերի վերաբերյալ մեր դիրքորոշման մասին քանիցս տեղեկացվել Է ամերիկյան իշխանություններին: Սակայն պաշտոնական անձինք շարունակում են անտեսել համայնքի բազային իրավունքներն ապահովելու կոչերը, որոնք ամրագրված են այդ թվում ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման մեջ:

Ըստ Էության, խոսքը երկրում անձնական ազատությունների կոպիտ ոտնահարման մասին Է, երկիր, որը հավակնում Է կոչվել «ժողովրդավարության պատվար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40