ՌԴ-ի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում համապատասխանում է ՀՀ կառավարության մոտեցմանը. Փաշինյան

02.11.2022 14:38
930

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության մոտեցմանը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հայտարարություններից մեկը։ Ռուս դիվանագետն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն արժեր հետաձգել անորոշ ժամանակով։ Փաշինյանը համաձայնել է այս մոտեցմանը՝ նշելով միայն, որ այսօրվա դրությամբ չկա որեւէ հնարավորություն կարգավիճակի ապահովման համար։ Հատկապես այնպիսի, որն ընդունելի կլիներ հակամարտող բոլոր կողմերի համար։ Նման դիրքորոշում ունի նաեւ, ըստ նրա, Կրեմլը։

«Որքանո՞վ է Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականին։ Պետք է ասեմ, որ 100 տոկոսով։ Մեր կարծիքով՝ դա ճիշտ է»,- ասել է կառավարության ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ հենց այդ պատճառով է կառավարությունը շարունակում հնչեցնել երեք հիմնական բաղադրիչները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, իրավունքների եւ կարգավիճակի հարցերը։

«Չէ՞ որ դուք նկատել եք, որ քննարկումների ընթացքում մենք, այսպես ասենք, կարգավիճակի հարցը «տեղափոխել» ենք, եւ հիմա դրա մասին խոսում ենք ամենավերջին հերթին։ Կհարցնեք ինչո՞ւ։ Որովհետեւ մենք համաձայնել ենք ռուս գործընկերների հետ, որ այդ հարցն այսօրվա դրությամբ չարժե բարձրացնել, քանի որ դա կարող է հանգեցնել անխուսափելի ճգնաժամի»,- ավելացրել է նա։

Փաշինյանը Պուտինի եւ Ալիեւի հետ հանդիպումը Սոչիում անվանել է կարեւոր եւ օգտակար։ Այն, կառավարության ղեկավարի հավաստմամբ, նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40