ՌԴ-ի հետ Գորիս-Կապան մայրուղու հսկողության մասին փաստաթուղթ ստորագրվե՞լ է. ԱԳՆ-ի պատասխանը

14.08.2024 11:24
804

Փաստաթղթի ոչ պաշտոնական տեքստը 2021 թվականից շրջանառվում է համացանցում, դրա իսկության հետ կապված մեկնաբանություններ իշխանությունները խուսափում են տալ։

ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս–Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։

Նշենք, որ 2024–ի օգոստոսի 1-ից Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում։ Մինչ այդ ՌԴ սահմանապահները սկսել էին հեռանալ Սյունիքից, մասնավորապես` Գորիս–Կապան–Ճակատեն հատվածից, որտեղ տեղակայված էին։ Դրա համար հիմք էր հանդիսացել 2024 թվականի մարտի 1-ի հայկական կողմի համապատասխան դիմումը։

Սյունիքից ռուսական սահմանապահների դուրսբերման հետ կապված մենք դիմեցինք ՀՀ ԱԳՆ, պարզելու` ինչ փաստաթղթի հիման վրա են նրանք իրականացրել Գորիս–Ճակատեն հատվածի վերահսկողությունը։

Հարկ է նշել, որ դեռ 2021 թվականին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ոչ պաշտոնական հուշագրի տեքստ էր հրապարակել։ Դրանից հետո Sputnik Արմենիան դիմել էր տարբեր կառույցների, այդ թվում ՀՀ ՊՆ` խնդրելով տրամադրել տեքստի բնօրինակը, սակայն մենք այն այդպես էլ չստացանք։

Опубликованный в сети текст меморандума об организации безопасности движения по дорогам Горис - Давид-Бек и Капан - Чакатен

Այս անգամ ՀՀ արտգործնախարարությունը հաստատեց նման փաստաթղթի առկայությունը։

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։

Փաստաթուղթը ներկայացնելու խնդրանքին ի պատասխան, ԱԳՆ–ից հայտնեցին, որ այն իրենց տիրապետության ներքո չէ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ «վիճահարույց տարածքով անցնող» Գորիս–Կապան 21 կմ երկարությամբ ավտոճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու են ՌԴ սահմանապահները։

Պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40