ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը խոսել է պատճառներից

16.11.2024 10:48
666

Կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ՝ հատուկ տուրփաթեթների մշակում, երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց ներկայացում և այլն:

Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում ասել էր, որ վերջին 9 ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների հոսքը 7%-ով կրճատվել է:

Գևորգյանը նշեց, որ այցելությունների նվազման օբյեկտիվ պատճառներից մեկն ամռան ներքաղաքական իրադարձություններն էին` անհնազանդության ակցիաները Երևանում և այլ քաղաքներում: Զբոսաշրջիկների մոտ կան վախեր, որ գուցե գան Հայաստան, բայց ինչ–ինչ իրադարձությունների արդյունքում չկարողանան վերադառնալ իրենց երկիր։ Բացի այդ, ճիշտ պետք է ներկայացնել երկրի գրավչությունը. պետք է սովորել ճիշտ «փաթեթավորել» զբոսաշրջային արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։

Գևորգյանը սուբյեկտիվ գործոնների շարքին դասեց օտարերկրացիների համար բնակարանների, հոսթելների և հյուրանոցների վարձակալության ուռճացված գները։

Այս խնդիրները հաղթահարելու համար կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ` ներառյալ հատուկ տուրփաթեթների մշակումը և երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց դիրքավորումը։ Մտադիր են ուսումնասիրել միջազգային փորձը և այն հարմարեցնել հայկական իրողություններին։

«Մեզ մոտ շատ լավ է զարգացած բժշկությունը. առաջարկում ենք որակյալ ծառայություններ մատչելի գներով, ներառյալ պլաստիկ վիրաբուժությունը և ատամնաբուժությունը։ Սա մեր առջև նոր հնարավորություններ է բացում ռուսական շուկան գրավելու համար»,– ասաց Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարական է տվել, որպեսզի «end-to-end» զբոսաշրջային պրոդուկտ ստեղծվի։ Դրա մեջ մտնում են բժշկական զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում, տեղավորումը, բուժծառայությունների տրամադրումը, վերականգնումը, էքսկուրսիաները Հայաստանում և տեղափոխումը օդանավակայան. այդ ամենը մշակման և համաձայնեցման փուլում է:

Հիշեցնենք, որ կոմիտեի տվյալներով` 2024 թվականի տասը ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ, որոնց 43%-ը կամ 828,6 հազարը Ռուսաստանից ժամանած այցելուներն են։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40