ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում

25.09.2018 16:15
1196

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է։ Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ էխոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:

Տեսամիացման ժամանակ մինսկցի լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները: 

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն:Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

 Վարչապետի գլխավոր խորհրդականը նշեց, որ Հայաստանը նաև Ղազախստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկար ունի, որն էլ պետք է օգտագործել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40