ՌԴ-ն աշխատում է ԼՂ հարցով բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ. Լավրով

21.08.2020 18:12
2650

Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Труд» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ»,- նշել է նա: 

Լավրովն ընգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994թ. հրադադարի համաձայնագրի երկրորդ համեմատաբար մասշտաբային խախտումն էր: Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարիների ընթացքում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետների և հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բարձր ինտենսիվ մարտեր են ընթացել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:

Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ: Արդյունքում ռուսական ակտիվ միջնորդությամբ, թեկուզ ոչ առաջին փորձից, բայց հուլիսի 16-ին վերադարձել ենք կրակի դադարեցման ռեժիմին»,- ասել է Լավրովը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր և մի քանի օր շարունակել հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ էր մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02