ՌԴ-ն բավականաչափ ուժ ունի դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

18.07.2022 22:02
1165

Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին։ Այսօր Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նա համոզմունք հայտնեց, որ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։

Նարիշկինը հիշեցրեց, որ այդ տարածքում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

«Այդ բոլոր կառույցները ստեղծվել են` հաշվի առնելով դրանց կազմում գտնվող բոլոր պետությունների շահերը։ Ինտեգրացիոն պաշտպանական գործիքները կայունության և անվտանգության պահպանման լավ երաշխիք են: Բացի այդ, ՌԴ-ն բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»,- ընդգծեց նա։

ԱՀԾ ղեկավարը միաժամանակ նշեց, որ աշխարհը աշխարհակարգի վերաձևակերպման բարդ և սուր փուլում է։ Նա կարծում է, որ Արևմուտքի տոտալիտար-լիբերալ վարչակարգերը, որոնք նախկին աշխարհն իրենց կալվածքն էին համարում, ամեն ինչ անում են այդ անարդար աշխարհակարգը պահպանելու համար և հանուն դրա պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ ամենատարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման։ Օրինակները շատ են, դրանք մեծ թվով ճգնաժամային իրավիճակներ են, այդ թվում՝ Ուկրաինայի իրադարձությունները։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40