«ՌԴ-ն պետք է հրաժարվի հարևանների՝ ԵՄ-ին միանալու նկատմամբ հանգիստ վերաբերմունքից». Մեդվեդև

03.04.2026 19:49
497

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելն անհամատեղելի է։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։

Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին, որոնք սրվել են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ դաշինքի ներսում հզոր հակասություններ կան, որոնք սրել է իրանական արշավը։ Եվ եվրոպացի քաղաքական հրեշները, հատկապես Բրյուսելում, լրջորեն սկսել են մտածել ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին», – Telegram–ի իր ալիքում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ լիարժեք և Ռուսաստանի նկատմամբ խիստ թշնամական ռազմական դաշինքի վերածվել։

«Ի՞նչ եմ ուզում ասել։ Ահա թե ինչ. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական Միությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Այդ թվում՝ 404-րդ երկրիh», – գրել է Մեդվեդևը սոցցանցում։

Այս համատեքստում նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ այն մասին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40