ՌԴ նախագահը Բաքվի ագրեսիայի ֆոնին Փաշինյանի և Ալիևի հետ շփումներ դեռևս չի նախատեսում

11.05.2023 17:21
897

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներ դեռևս չի նախատեսում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովը հավելել է, որ կողմերի հետ շփումներն ընդհանուր առմամբ շարունակվում են՝ հիշեցնելով, որ մայիսի 9-ին Պուտինն առանձին զրույց է ունեցել Փաշինյանի հետ, որն այդ օրը Մոսկվայում էր։ «Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները, որոնք բխում են եռակողմ փաստաթղթերից»,- ասել է նա։

Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն կողմերից զսպվածություն է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել՝ շեշտելով, որ կշարունակեն շփումները Բաքվի և Երևանի հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40