ՌԴ նախագահը ընդգծեց Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

13.06.2018 21:14
1311

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝  կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ  պահանջված են:  Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՌԴ նախագահը:

Նա ընդգծեց, որ  մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:  «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40