ՌԴ-ում կա հստակ քաղաքական կամք՝ պահպանել և նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները. Կոպիրկին

16.12.2024 14:29
559

Ռուսական կողմից կա հստակ քաղաքական կամք՝ պահպանել և նոր մակարդակի բարձրացնել հայ-ռուսական հարաբերությունները:

Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Համաժողովը տեղի է ունենում շատ կարևոր ժամանակաշրջանում, երբ Հայաստանի և Ռուսաստանի համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն ամենը, ինչ մեզ միավորում է, այլ նաև համագործակցությունը բարձրացնել  նոր մակարդակի և հարմարեցնել նոր պահանջներին: Կարող եմ ասել, որ ռուսական կողմից կա հստակ քաղաքական կամք»,- ասաց նա: 

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների ընդհանուր համալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտը։ 

«Դեկտեմբերի 20-ին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվեն նաև առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցեր և կհամաձայնեցվեն երկու երկրների նախարարությունների միջև մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ»,- նշեց  դեսպանը:

Armenpress

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53