ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին

08.07.2026 12:36
464

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր երեկոյան, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան, ռազմաարդյունաբերական օբյեկտների դեմ խմբային հարված է հասցվել ցամաքային բարձր ճշգրտության զենքերով», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

«Հուլիսի 7-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հուլիսի 8-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ տագնապի միջոցները որսացել և ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի և Տուլայի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա», - ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40