ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ են շարքից հանել

25.02.2022 16:11
1461

Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները լիովին վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի ատոմակայանի մոտ գտնվող տարածքի վրա։

Այս մասին հայտնում է News.am-ը։

Դա տեղի է ունեցել նախօրեին, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։

«Հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում՝ 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի Զինված ուժերի 13 կառավարման կետ եւ կապի հանգույց, 14 «Ս-300» եւ «Օսա» զենիթահրթիռային համակարգեր, 36 ռադիոլոկացիոն կայան»,- հայտարարել է Կոնաշենկովը։

Կոնաշենկովը ներկայացրել է նաեւ ուկրաինական կողմին հասցված կորուստները: Նրա խոսքով՝ այս պահին խոցվել է 5 մարտական ​​ինքնաթիռ, ուղղաթիռ եւ 5 անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, ոչնչացվել է 18 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 միավոր հատուկ ավտոմոբիլային տեխնիկա եւ 5 մարտական մոտորանավակ։

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11