ՌԴ–ն փորձում է արագացնել Կապանում հյուպատոսության բացումը. դիվանագետ

15.06.2023 15:06
807

Կապանի քաղաքապետարանի աշխտակիցների հետ արդեն մի քանի տարածք ուսումնասիրվել է, որոնք կարող են համապատասխան լինել ՌԴ հյուպատոսության տեղակայման համար։

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու վերաբերյալ ժամկետները դեռ հստակեցված չեն, բայց ռուսական կողմը փորձում է արագացնել գործընթացը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։

«Ժամկետներ դեռ չկան, բայց մենք փորձում ենք այն հնարավորինս շուտ բացել։ Մոսկվայի մեր գործընկերների հետ Կապանի քաղաքապետարանի հետ այսօր արդեն ուսումնասիրել ենք այն տարածքները, որոնք կարող են մեզ համապատասխանել։ Ուզում եմ ասել, որ մի քանի որոշում կա արդեն, որոնցով մենք կշարունակենք հետագայում աշխատել»,– ասաց դիվանագետը։

 

Նրա խոսքով, գլխավոր հյուպատոսությունը 2 հիմնական գործառույթ ունի՝ հենց հյուպատոսական ծառայություններ և քաղաքական գործառույթ։

«Մենք ավելի մոտ կլինենք մարդկանց, քաղաքային իշխանությանը, մարզին։ Չեմ թաքցնի՝ այստեղ ռուսական ներկայությունը մեծ է` տնտեսական, ռազմական, սահմանային։ Գլխավոր հյուպատոսության բացումը հերթական քայլն է մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»,– նշեց Սելեզնյովը։

Հաշվի առնելով այն, որ Կապանում ավելի վաղ Իրանը նույնպես գլխավոր հյուպատոսություն է բացել, դիվանագետը հայտարարեց, որ ռուսական կողմը ուրախ կլինի համագործակցել նաև իրանցի գործընկրների հետ։

Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության մասին բացելու մասին առաջին անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպումից հետո հայկական կողմը դրական էր գնահատել այդ մտահղացումը։

https://armeniasputnik.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40