ՌԴ–ն շահագրգռված է դեպի Հայաստան ցորենի և շաքարի արտահանման ավելացման հարցում

15.11.2024 21:43
623

Ռուսական կողմը պատրաստ է ավելացնել նաև սերմերի և անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների մատակարարումը Հայաստան:

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի շուկա ագրարային արտադրանքի արտահանումը ավելացնելու հարցում՝ ցորենի, հրուշակեղենի, արևածաղկի ձեթի և մի շարք այլ ապրանքների մատակարարման հաշվին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Ռուսաստանը պատրաստ է ավելացնել սերմերի, անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումը Հայաստան, ինչպես նաև միասին աշխատել գենետիկայի ոլորտում: Ընդ որում, ինչպես նշել են նախարարությունում, կողմերը շարունակում են զարգացնել հարաբերությունները ագրարային կրթության ոլորտում։

Նշենք, որ այսօր Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման հարցերը, գյուղատնտեսությանը պետական աջակցության հեռանկարային ուղղությունները:

arm.sputniknews.ru

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24