ՌԴ–ում ՀՀ դեսպանը նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդրի լուծման 3 տարբերակ

14.11.2018 12:20
1164

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող են զբաղեցնել Հայաստանի կամ Բելառուսի ներկայացուցիչները կամ կազմակերպությունը կշարունակի գլխավորել պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Եկատերինբուրգում Ուրալի դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը։

Տողանյանը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Աստանայում գագաթնաժողովից հետո չեն պայմանավորվել այս հարցի շուրջ, բայց կա մի քանի տարբերակ։

«Հիմա պարտականությունները կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, պաշտոնակատարի ժամկետը կարող է երկարացվել կամ կարող է ընտրվել Հայաստանի ներկայացուցիչը։ Բայց քանի որ մենք հետ ենք կանչել մեր գլխավոր քարտուղարին, ապա այբբենական կարգով հերթը բելառուսներինն է։ Այսինքն կընտրվի կամ Հայաստանի, կամ Բելառուսի ներկայացուցիչը, կամ պաշտոնակատարը», – ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ որոշումը պետք է ընդունվի փոխզիջման հիման վրա, այսինքն ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները պետք է համաձայնության գան։

Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։

 

armeniasputnik.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40