ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ․ /ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ԿՐԵՄԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ/

08.09.2018 19:33
1081

**Կրեմլում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան է ժամանել պաշտոնական այցով։ Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում գործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում։ **

Վ․ Պուտին․ - «Հարգելի Նիկոլ Վովայի, Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Թերեւս չկա անհրաժեշտություն հատկապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ։ Դրանք բացարձակապես հատուկ բնույթ ունեն եւ սպեցիֆիկ են։ Դա դրսեւորվել է դարեր շարունակ եւ ոչ թե միայն մեր՝ իմ եւ Ձեր համատեղ աշխատանքի ընթացքում։ Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգացնում են դրականապես բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է եւ քաղաքական հարաբերությունների ոլորտին, եւ ռազմական ոլորտին եւ անվտանգությանն առնչվող հարցերին, եւ տնտեսական գործակցությանը։ Ռուսաստանը վստահ կերպով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարում։ Մենք ամենամեծ ներդրողն ենք հայկական տնտեսության մեջ եւ այստեղ պետք է նկատել, որ հարաբերություններն այս առումով բավականին դիվերսիֆիկացված են։ Խոսքը եւ էներգետիկային է վերաբերում, ընդ որում ածխաջրածնային էներգետիկային, գազի մատակարարմանը, ընդ որում, ամենացածր գնով, որը միայն «Գազպրոմն» է վաճառում աշխարհում՝ 150 դոլար 1000 խմ դիմաց։ Դա եւ ատոմային էներգետիկան է եւ ջերմային գեներացիան։ Մեր հարաբերությունները զարգանում են մետաղաձուլական արդյունաբերության մեջ, ընդ որում, ամենատարբեր ուղղություններով, եւ մեքենաշինության մեջ։ Մի խոսքով, խոսելիք ունենք։ Հատկապես ուրախացնում է, որ անցյալ տարի մեր առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22,2 տոկոս, այսինքն, եթե գործերը ընթանան նույն կերպ, մենք կգերազանցենք անցյալ տարվա ցուցանիշները։ Ներկայիս գործակցության ծավալը մեծ է։ Ես ուրախ եմ Ձեզ տեսնել, որպեսզի ուղղեմ ժամացույցս ներկա փոխգործակցության եւ միջին ժամկետայնության հեռանկարում փոխգործակցության առումով»։

Ն․ Փաշինյան․- «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Նախ եւ առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առիթով։ Ես արդեն զգում եմ, որ մեծ տոնակատարություն է սպասվում եւ շատ ուրախ եմ, որ նման մթնոլորտում եմ հայտնվել Մոսկվայում։ Իհարկե ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որը արդեն երրորդն է, վերջին չորս ամիսների ընթացքում։ Կարծում եմ, որ նման պարբերականությունը ընդգծում է մեր երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, եւ թույլ տվեք ասել, նաեւ մեր անձնական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը։ Ուզում եմ ընդգծել, դա, ի հեճուկս այն վատատեսության, որն առկա է հայկական եւ ռուսական մամուլում եւ սոցկայքերում։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ եւ բնականոն եւ կարծում եմ, որ գլխավոր խնդիրը, որ ունենք, պետք է փորձենք բացել մեր զարգացող հարաբերությունների ողջ պոտենցիալը։ Դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում հարցեր չկան։ Աստված թող ազատի նման իրավիճակից, երբ հարաբերություններում հարցեր չեն լինում, քանի որ դա նշանակում է, որ հարաբերություններ չկան առհասարակ։ Կարող եմ վստահաբար ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ եւ իհարկե այսօր մենք կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ։ Վստահ եմ, որ բոլոր հարցերը կլուծվեն եւ մենք կհիմնվենք մեր դաշնակցային հարաբերություններում փոխադարձ շահերի հարգման վրա, մեր երկրների շահերի հարգման վրա, մեր երկրների ինքնիշխանության հարգման վրա եւ երկու երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։ Ես շատ ուրախ եմ, որ ռուս ներկայացուցիչները ամեն անգամ, երբ խոսում են մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաեւ այդ բոլոր սկզբունքային հարցերը։ Եվ կարծում եմ, որ գլխավոր խնդիրը այն պոտենցիալի բացումն է, որը առկա է մեր հարաբերություններում։ Իհարկե մենք ունենք փայլուն հարաբերություններ, սակայն ես կարծում եմ, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերածի վրա, եւ մասնավորապես մենք ունենք մեծ պոտենցիալ եւ քաղաքական հարաբերությունների, եւ տնտեսական հարաբերությունների եւ ռազմա-տեխնիկական գործակցության եւ ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման ոլորտում։ Իհարկե մենք տրամադրված ենք հետագայում եւս զարգացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները ոչ միայն երկկողմ այլ նաեւ ԵԱՏՄ շրջանակներում։ Ես նկատի ունեմ նաեւ մեր հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում եւ առհասարակ այլ ոլորտներում։ Իհարկե, Դուք ճիշտ եք, որ այս տարի մեր առեւտրաշրջանառությունն արդեն գերազանցել է 20 տոկոսը, ինչը լավ նորություն է։ Սակայն ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում շատ են լավ նորությունները եւ պետք է պարզապես ընդգծել եւ կայացնել որոշումներ որոշակի ոլորտներում, ու մտածել, թե ինչ կարելի է անել, որպեսզի մեր հարաբերությունների զարգանան էլ ավելի դինամիկ կերպով։ Եվս մեկ անգամ թույլ տվեք ասել, որ շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Վստահ եմ, որ կարող ենք պահպանել այս պարբերականությունը, քանի որ ես շատ ուրախ եմ շփվել ոչ միան միջպետական հարաբերությունների ոլորտում, այլ նաեւ անձնապես, այնպես որ, կարծում եմ, որ մեզ սպասում է լավ զրույց։

hraparak.am

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25