Ռոբերտ Քոչարյանի հայցը, և պայմանական ցանկացած քաղաքացու հայց պետք է քննարկվի խոր իրականության և օբյեկտիվության շրջանակներում․ Փաշինյան

19.03.2019 15:53
1107

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում, անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո, համերաշխության մթնոլորտում, որովհետև եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ՝ շատ կարճ կոնկրետ հաշվեհարդար կլիներ։ Դրա համար և ժամանակը կար, և հնրավորությունը, և համատեսքտը ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրում եմ որևէ մեկին որևէ գործողություն երբևէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, անձնական ընկալումների շրջանակում այլ յուրաքանչյուրն իր ունեցած բացատրությունը տա։Այդպիսի մեկնաբանությունները հենց դրանց հեղինակներին խանգարում են օբյեկտիվ ընկալել իրականությունը»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ հարցի վերաբերյալ կգերադասեր քիչ մեկնաբանություններ տալ, որպեսզի դա չընկալվի որպես ուղղորդում։

Անդրադառնալով Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների բացահայտմանը, Փաշինյանը նշեց, որ այդտեղ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ քրեական գործն արդեն հարուցվել է։ «Առնվազն այն հայտարարությունների մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, մենք հիմա գործ ունենք մի փաստի հետ, ըստ որի Մարտի 1-ի պարկուճները փոխվել են։ Այսինքն, այն պարկուճները, որ հաջորդ օրը քննչական մարմնի կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են։ Ինչու են դրանք փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ։ Ենթադրում եմ՝ այդ թվում սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով։ Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ դրանք փոխել ։ Այստեղ կարող է լինել նաև երկրոդ ենթատեքստ, որ դրանով փորձ էր արվում թաքցնել բանակի ներգրավվածությունը գործընթացին։ Բայց կարող է լինել նաև վարկած, և շատ մեծ է հավանականությունը, որ այդտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ։ Այսինքն՝ սպանություն իրականացրած փամփուշտի պարկուճային մասը եղել է տեղում, եթե սա է վարկածը՝ սա նշանակում է , որ քննչական մարմինն իմացել է, ով է սպանություն իրականացնողները, հետևաբար բոլոր այդ մարդիկ նախաձեռնել են պարկուճների փոփոխությունը և պետք է ներգրավվեն և ցուցմունք տան»,-ասաց վարչապետը։

Նա նաև խնդրեց բոլոր այն մարմիններին, որ այդ թեմայով բան ունեն ասելու, դիմեն ոստիկանությանը քննչական մարմիններին, ազգային անվտանգության ծառայությունը։ «Սպանությունների բացահայտման գործը առանցքային կարևոր գործ է։ Երբ ես օգոստոսի 18-ին ասում եմ, որ ըստ էության գործը բացահայտված է, նաև դա նկատի ունեի, հիմա պետք է այդ մարդիկ գան՝ ասեն, թե ինչու են էդ պարկուճները փոխել։ Բայց էդ մարդիկ գալու և դա ասելու ցանկություն չունեն։ Դա լավ չի, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու, և որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման առումով արվելու է ամեն ինչ»,-ընդգծեց Փաշինյանը

Վարչապետը նշեց, որ կգերադասեր չանդրադառնալ իր և ՀՀ կառավարության գործունեության հետ կապված Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումներին՝ ընդգծելով, որ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ «Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ և Ռոբերտ Քոչարյանի հայցը, և պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի խոր իրականության և օբյեկտիվության շրջանակներում։ Որ մեր կառավարությունը և ես՝ անձամբ 100 տոկոսով հավատարիմ  ենք այդ քաղաքականությանը որևէ կասկած խնդրում եմ չունենալ»,-ասաց Փաշինյանը։

armdaily.am



ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38