«Ռոբերտ Քոչարյանը որեւէ բան «իր վրայից գցելու» խնդիր չունի. նա ծանոթ չի եղել 0038 հրամանի տեքստի հետ». Արամ Օրբելյան

28.02.2019 20:40
1489

Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող այսօրվա որոշ հայտարարություններին:

Մեկնաբանելով Արամ Մանուկյանի պնդումը, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող տեղյակ չլիներ ՊՆ-ի 0038 հրամանից, Արամ Օրբելյանը նշեց. «Այդ հրամանի շուրջ պարբերաբար փորձ է կատարվում ինչ-ինչ քննարկումներ ծավալել: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Լեւոն-Տեր Պետրոսյանը եւ ոչ էլ ներկայիս վարչապետը նախարարների հրամանների տեքստերի դիտարկում չեն կատարել եւ չեն կատարում, նման իրավական ընթացակարգ գոյություն չունի»:

Արամ Օրբելյանի խոսքով՝ 0038 հրամանը որեւէ ապօրինի բան չի պարունակում՝ անկախ նրանից՝ Ռոբերտ Քոչարյանը ծանոթ եղե՞լ է դրան, թե՝ ոչ. «Նա որեւէ բան «իր վրայից գցելու» խնդիր չունի: Սեյրան Օհանյանն էլ հաստատեց, որ եթե ինքն էլ լիներ նախարար՝ նույն հրամանն էր արձակվելու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթ չի եղել հրամանի տեքստի հետ»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ «ծանոթ չի եղել, բայց միաժամանակ մտադիր է եղել բանակը հետ պահել ներքաղաքական գործընթացներից, այդ պատճառո՞վ է ՊՆ-ն այդ հրամանն արձակել», Արամ Օրբելյանն այսպես արձագանքեց. «Կեղծիքն այն է, որ տարբեր երեւույթները եւ իրարից անկախ իրադարձությունները փորձում են իրար կապակցել՝ հետին տեղեկատվության լույսի ներքո:

Իրականում եղել է խնդիր, որ «Երկրապահը» զինված ապստամբության հարց է քննարկել, որը դատարանում ապացույցներով կներկայացվի: Դրան հաջորդել է հայտնի ժողովը, որում նախագահ Քոչարյանը հստակ հանձնարարական է տվել ՊՆ-ին՝ ձեռնարկել միջոցներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունենում, չշարունակվի, որովհետեւ քաղաքական գործընթացներում ԶՈՒ ներգրավվում էր տեղի ունենում: Դրանից հետո էլ ՊՆ-ն ընդունել է 0038 հրամանը, որից հետո զինված հեղաշրջման փորձ չի կատարվել, «Երկրապահը» չի միջամտել որեւէ գործընթացի»:

Արամ Մանուկյանի՝ «հազար պաշտոնյաներ Քոչարյանի իմացությամբ մասնացել են ՀԱԿ ակտիվիստների ձերբակալման եւ դատապարտման գործընթացին» հայտարարության մասին էլ Արամ Օրբելյանն ասաց. «Կարծում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը: Եթե որեւէ մեկը գտնում է, որ համապատասխանում է, թող դիմի իրավապահ մարմիններին»:

Արամ Մանուկյանի դիտարկման մասին էլ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի այցելել ՀԱԿ ակտիվիստներին, որոնք իր մարտական ընկերներն էին եւ մարտիմեկյան դեպքերից հետո դատապարտվել էին ազատազրկման, Արամ Օրբելյանը նշեց. «Դա գործի շրջանակներից դուրս է: Մարտի մեկից մեկ ամիս հետո Ռոբերտ Քոչարյանն այլեւս նախագահ չի եղել, ուստի փորձ է կատարվում խեղաթյուրել իրականությունը»:

Արամ Մանուկյանի մեկ տեղեկատվության մասին էլ, թե Ռոբերտ Քոչարյանն Արցախից սահմանապահ զորքերը բերել է տվել Երեւան, Արամ Օրբելյանը նախընտրեց չխոսել, քանի որ առաջիկայում, երբ հրապարակվի մեղադրական եզրակացությունն ամբողջությամբ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարձագանքի լրագրողների բոլոր հարցերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40